Հայաստանի և Արցախի մրցակցության պաշտպանության հանձնաժողովները նոր հուշագիր կստորագրեն

ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպմանը մասնակցում էին  նաև Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, ՀՀ ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել  մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես, շուկաների ուսումնասիրության ուղղությամբ փորձի և տեղեկատվության  փոխանակմանը, վարույթների իրականացման գործընթացում փոխօգնությանը, մասնագետների վերապատրաստումների իրականացմանը, փոխայցերի կազմակերպմանը:

Առավել լայն համագործակցության ապահովման նպատակով նախատեսվում է  նոր հուշագրի ստորագրում կողմերի միջև:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն