«Կարգավորումը Էկոնոմիկայի նախարարի դաշտում չէ». Վահան Քերոբյանը՝ «Ազգային մոլ»-ի շուրջ առաջացած աղմուկի մասին  |hetq.am|
12:03 - 25 սեպտեմբերի, 2021

«Կարգավորումը Էկոնոմիկայի նախարարի դաշտում չէ». Վահան Քերոբյանը՝ «Ազգային մոլ»-ի շուրջ առաջացած աղմուկի մասին |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համարում է, որ հարյուրավոր փոքր և միջին տնտեսվարողների մոլորեցրած «Ազգային մոլ» նախագծից տուժողներին օժանդակելու հարցում ինքը գործառույթներ չունի. խնդիրը իրավական համակարգի դաշտում է։

Այս տարվա հունվարի վերջին Երևանի Թբիլիսյան խճուղու տարածքներից մեկում բացված «Ազգային մոլ»  առևտրի կենտրոնում տարածքներ վարձակալած տնտեսվարողները ընդամենը երկու ամիս անց փաստի առաջ են կանգնել՝ կրելով ֆինանսական վնասներ: 

Քանի որ հարցը վերաբերում է ոչ թե մեկ կամ երկու տնտեսվարողի, այլ՝ հարյուրավորների, տուժողները համարում են, որ սա ՓՄՁ-ին վերաբերող ընդհանուր խնդիր է և վատ նախադեպ հետագա նախագծերի համար: Նրանց մի քանիսի խնդրանքով հոդվածը հրապարակելուց հետո Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել ենք, թե արդյոք տեղա՞կ է խնդրին և պատրաստվու՞մ է որևէ քայլ ձեռնարկել: 

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ է Ձեր կողմից բարձրացված խնդրին, սակայն վերջինիս կարգավորումը էկոնոմիկայի նախարարի դաշտում չէ. խնդրի կարգավորումը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում»,- նշված է հարցման պատասխանում, որի ներքո ստորագրել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Խառատյանը:  

 2021 թվականի հունվարի 30-ին Երևանում՝  Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում բացված «Ազգային մոլ» առևտրի կենտրոնի ղեկավարների ու կենտրոնում տարածք վարձակալած հայ արտադրողների միջև ընդամենը երկու ամիս անց վեճեր են առաջացել: Նախագծի կազմակերպիչները տնտեսվարողներից տարածքի վարձակալության մի քանի ամսվա, որոշ դեպքերում էլ՝ տարեկան գումարներ են վերցրել, սակայն բացվելուց մոտ երկու ամիս անց հայտարարել են, որ փակում են առևտրի կենտրոնը և տեղափոխվում մայրաքաղաքի կենտրոն: Եվ չեն վերադարձրել նախապես գանձված գումարները: 

Շարունակությունը՝ hetq.am կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել