Տիգրան Արզաքանցյանն իր թիմով դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից |armtimes.com|
17:23 - 26 սեպտեմբերի, 2021

Տիգրան Արզաքանցյանն իր թիմով դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցությունից |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի դեմոկրատական կուսակցությանն անդամագրված գործարար Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։

Այս մասին Արզաքանցյանը հայտարարել է այսօր հրավիրած ասուլիսում ու նշել, որ պատճառը ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի  հետ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ ունեցած տարբեր հայացքներն են:

Տիգրան Արզաքանցյանը  հայտնել է, որ տարաձայնություններ՝ որպես այդպիսիք, չեն եղել, սակայն պայմանավորվածություններ են խախտվել։ Մասնավորաբար, նրանք միավորվելիս պայմանավորվել էին, որ հետագայում բարձրաստիճան պաշտոնյաների կամ դեսպանների հետ հանդիպումները պետք է թիմային լինեն: Սակայն Տիգրան Արզաքանցյանը լրատվամիջոցներից իմացել է, որ Արամ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի , Ֆրանսիայի դեսպանների հետ։

Գործարարը հավելում է, որ այս հարցերի շուրջ չի խոսել Արամ Սարգսյանի հետ, քանի որ վերջինս ժամանակ չի գտել, շարունակ զբաղված է եղել, իսկ ինքն այլևս հապաղել չի պատրաստվում.



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել