Սեւանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով
11:11 - 29 սեպտեմբերի, 2021

Սեւանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով

Սեւանա լիճը 2021 թվականի սեպտեմբերի 28-ին ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 54 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, արձանագրված նիշը 10 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Նույն օրվա դրությամբ ոռոգման նպատակներով Սեւանա լճից 2021 թվականի ընթացքում բաց է թողնվել 227 միլիոն խորանարդ մետր ջուր։ Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 139 միլիոն 837 հազար խորանարդ մետր ջուր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել