azatutyun.am: Աֆղանստանում ազգային լրատվամիջոցների մոտ 70 տոկոսը փակվել է «Թալիբան» շարժման կողմնակիցների իշխանության գալուց հետո, ռուսական TASS-ի հաղորդմամբ` հայտնել է Աֆղանստանի լրագրողների միության ներկայացուցիչ Մասրուր Լոտֆին:
«Տեղական ԶԼՄ -ների փակման հիմնական պատճառները անվտանգության և տնտեսական խնդիրներն են»,- ասել է նա` հավելելով, որ անցկացված հարցման համաձայն` ներկայումս երկրի լրատվամիջոցների միայն 30 տոկոսը կարող է շարունակել իր մասնագիտական գործունեությունը:
Լոտֆին մանրամասնել է, որ «նույնիսկ այն լրատվամիջոցները, որոնք դեռ գործում են, գտնվում են անվտանգության մշտական ռիսկի տակ և լրջորեն անհանգստացած են ֆինանսական աջակցության բացակայությամբ»:
comment.count (0)