Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը հակասահմանադրականության որեւէ տարր չի պարունակում․ Հերիքնազ Տիգրանյան
12:23 - 08 հոկտեմբերի, 2021

Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը հակասահմանադրականության որեւէ տարր չի պարունակում․ Հերիքնազ Տիգրանյան

Գորիսում արդեն մի քանի շաբաթ է՝ տարբեր շշուկներ են տարածվում, թե իբր Առուշ Առուշանյանի թիմը (Առուշանյանը Գորիսի նախկին համայնքապետն է, որը պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակում, իսկ այժմ կալանավորված է,-հեղ) պայմանավորվածություն ունի իշխանության հետ, որ եթե Առուշանյանը հաղթի, ապա նրան ազատ են արձակելու, դրա դիմաց նա էլ հրաժարական է տալու․ պաշտոնապես հերքում եմ՝ նման տեղեկություն չկա եւ նման բան լիներ չի կարող․ ՀՀ-ում հանցագործություն կատարած ցանկացած մեկը դրա համար պատիժ է կրելու։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների՝ համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը ՍԴ-ում վիճարկելու հարցին, ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ՍԴ դիմելու փաստը հիմք չէ, որպեսզի խոշորացման պրոցեսը չշարունակվի, քանի որ ՍԴ դիմելով՝ գործընթացը չի կասեցվում․ «Գործընթանցերն իրենց բնական հունով կընթանան, մինչեւ ՍԴ-ն կկայացնի որոշումը։ Ես վստահ եմ՝ ինչ որոշում կկայացնի, բայց եթե բարձրաձայնեմ, կասեն՝ իշխանական պատգամավորը կարծիք է հայտնում ՍԴ-ում գտնվող գործի վերաբերյալ, բայց ամեն դեպքում խոշորացման գործընթացը նոր չէ, որ սկսվել է, եւ դրա սահմանադրականությունը երբեւէ չի վիճարկվել։ Այդ նույն գործընթացը շարունակվում է, ուղղակի պրոցեսները հասցվում են իրենց տրամաբանական ավարտին։ Տեղական հանրաքվեներ եւ հարցումներ եղել են, այն փաստերը, թե չեն եղել այդպիսիք, իրականությանը չեմ համապատասխանում»,- ասաց Տիգրանյանը՝ հավելելով, որ ինքը վստահ է՝ համայնքների խոշորացման օրենքի մեջ հակասահմանադրականության որեւէ տարր չկա։

Նշենք, որ ընդդիմադիրների դիմումն արդեն մուտքագրվել է ՍԴ։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել