Ռուս զինվորականները Տաջիկստանում անցկացվելիք «Էշելոն» զորավարժությունների ժամանակ կկիրառեն Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերած փորձը |tert.am|
11:19 - 12 հոկտեմբերի, 2021

Ռուս զինվորականները Տաջիկստանում անցկացվելիք «Էշելոն» զորավարժությունների ժամանակ կկիրառեն Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերած փորձը |tert.am|

tert.am: Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված մարտական փորձը կներդրվի ռուս խաղաղապահների գործողությունների հիմքում ՀԱՊԿ հավաքական ուժերի նյութատեխնիկական ապահովման միջոցներով և ուժերով իրականացվելիք «Էշելոն-2021» հատուկ զորավարժությունների ժամանակ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Կենտրոնական ռազմական շրջանի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Լեմյակինը:

Լեմյակինի խոսքով՝ ստորաբաժանումներն ուսումնամարտական առաջադրանքներ են կատարում հավաքվող ենթակառուցվածքների, տեխնիկայի վերալիցքավորման դաշտային կետերի տեղակայման, մարտի դաշտից վնասված զրահամեքենաների տարհանման, նյութական միջոցների, զինամթեքրի մատակարարման և տեխնիկական ապահովման այլ գործառույթների շուրջ:

Գործողություններին ներգրավվելու է ավելի քան 500 զինվորական Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել