Քովիդի նկատմամբ ԵՄ անդամ պետությունների վերաբերմունքը շատ ավելի վճռական է, քան Հայաստանում և հարևան պետություններում․ Վլադիմիր Վարդանյան
12:46 - 12 հոկտեմբերի, 2021

Քովիդի նկատմամբ ԵՄ անդամ պետությունների վերաբերմունքը շատ ավելի վճռական է, քան Հայաստանում և հարևան պետություններում․ Վլադիմիր Վարդանյան

ԵԽԽՎ-ում չի քննարկվել որևէ փաստաթուղթ, որը կնախատեսեր պատվաստման պարտադիրության կամ պատվաստման հետ կապված առանձնահատուկ կարգավորումներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։

«Քննարկումներ ծավալվել են պատվաստման վերաբերյալ, բայց ոչ այնքան պատվաստման ինստիտուտի հետ կապված։ Քննարկումները ծավալվել են առ այն, թե այդ պատվաստված անձանց անձնագրերով երկիր մուտք գործելը և դրա հիման վրա խտրականություն իրականացնելը ինչքանով է իրավաչափ։ Որևիցե փաստաթուղթ, որը, ըստ էության, կնախատեսեր պատվաստման պարտադիրություն կամ պատվաստվման հետ կապված որոշակի առանձնահատուկ կարգավորումներ, չկա, չի էլ եղել։ Պետք է ասեմ, որ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությանը գնում է բավականին կոշտ միջոցառումների։ Ֆրանսիայում պատվատումների ցուցանիշը հասել է 80-85%-ի, ռեժիմը բավականին կոշտ է այն առումով, որ չպատվաստված կամ բացասական թեստ չունեցող անձանց, ըստ էության, չի թույլատրվում ժամանացային վայրերում գտնվել։ Այն վերաբերմունքը, որը քովիդի նկատմամբ այսօր դրսևորում են ԵՄ անդամ պետությունները, շատ ավելի վճռական է, քան այն միջոցառումները, որոնք կիրառվում են ՀՀ-ում կամ մեր հարևան երկրներում»։

Վարդանյանի խոսքով՝ այդ միջոցառումները դրական արդյունքների են բերում․ «Տեսականորեն կարելի է համարել, որ Ֆրանսիայում այն սահմանափակումները, մասնավորապես պարետային ժամը, որոշակի գործունեության իրականացման հետ կապված սահմանափակումները վերացվել են։  Պատվաստված, բացասական թեստավորման ռեժիմում գտնվող անձը իրավունքների սահմանափակման հետ չի բախվում։ Պատվաստումը պարտադիր չէ, բայց անհրաժեշտ է․ կա՛մ պետք է պատվաստվես, կա՛մ պետք է պարբերաբար թեստավորվես։ Տվյալ պարագայում որևիցե խախտման կամ որևիցե սահմանափակման մասին երբեք Եվրոպայի խորհրդի շրջանակներում չի խոսվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել