Պատվիրված 8.6 մետրանոց ավտոբուսներից 53-ն արդեն Երեւանում են |armtimes.com|
14:54 - 12 հոկտեմբերի, 2021

Պատվիրված 8.6 մետրանոց ավտոբուսներից 53-ն արդեն Երեւանում են |armtimes.com|

armtimes.com: Չինաստանից Երեւան է հասել 8.6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Կարապետյանը նշեց, որ առաջին խմբաքանակն արդեն Երեւանում է՝ 53 ավտոբուս, իսկ մնացածը կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Նա դժվարացավ ժամկետ ասել, թե նոր ավտոբուսները երբ երթուղի դուրս կգան: «Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում են լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ աշխատանքներն ավարտելուց հետո նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշեց Կարապետյանը:

Ըստ խոսնակի՝ քաղաքապետարանի խոստացած 211 ավտոբուսները մինչեւ տարվա վերջ կլինեն Երեւանում: Բոլորն արդեն Փոթիի նավահանգստում են, մաս-մաս բերվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել