ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է կառույցի Մշտական խորհրդի նախագահ
 |azatutyun.am|
18:46 - 12 հոկտեմբերի, 2021

ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչն ընտրվել է կառույցի Մշտական խորհրդի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am:  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն ընտրվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ, այս մասին հայտարարել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։

Ռազմական դաշինքում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը, Զայնետդինովի խոսքով, պայմանավորված է ՀԱՊԿ-ի նախագահությունը 2021-2022 թվականներին ռոտացիոն կարգով Տաջիկստանից Հայաստանին փոխանցմամբ։

Բիյագովը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել 2018 թվականի նոյեմբերին, մինչ այդ նա զբաղեցնում էր Հայաստանի Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը։ ՀԱՊԿ Մշտական խորհուրդը զբաղվում է դաշինքի ներսում ընդունված որոշումների իրականացման հարցում փոխգործակցության համակարգմամբ

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել