Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին
21:29 - 14 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որ այսօր հայկական կողմի կրակոցի արդյուքնում զոհվել է ադրբեջանցի զինծառայող։

«Հոկտեմբերի 14 -ին ՝ ժամը 18: 15 -ին ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում հայկական կողմի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Խամզաև Աֆղան Բահրամ օղլուն»,- նշված է հաղորդագրւթյան մեջ։ 

Պաշտպանության նախարարությունը միևնույն ժամանակ նշել է, որ սա Մինսկում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ դիտավորյալ սադրանք է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել