Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք
11:12 - 16 հոկտեմբերի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք

Հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 280 294 դեպք, որոնցից 253 146-ն` առողջացած, 5754-ը` մահվան ելքով: Այս մասին հատնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 
 
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 161 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 874 598 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 19 360 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1233 է»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել