Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են |hetq.am|
10:40 - 17 հոկտեմբերի, 2021

Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են |hetq.am|

hetq.am: Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթևում և Դիլիջանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։ 

Քանի որ այս համայնքներում բնակչությունը գերազանցում է 4000-ը, ընտրությունները անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով։ Սա նշանակում է, որ քաղաքացիները ընտրելու են ավագանու կազմը, որը նշանակելու է համայնքի ղեկավարին։ 

Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և դաշինք։

Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և նոր ձևավորված «Առուշ Առուշանյան» դաշինքը։

Մեղրիում ընտրություններին գրանցվել է 4 քաղաքական ուժ՝ «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Սյունիքի մարզի Տաթև համայնքում թեկնածուներ են առաջադրել «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Տեղ համայնքում պայքարելու է ընդամենը երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր»-ը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

Դիլիջանում քաղաքացիերը հնարավորություն ունեն ընտրելու 5 կուսակցություն՝ «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում> սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։

Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում բնակչության թիվը չի գերազանցում չորս հազարը, հետևաբար քաղաքացիներն ընտրելու են և՛ ավագանուն, և՛ համայնքի ղեկավարին։ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում ընտրելու են ավագանուն, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընտրելու են համայնքի ղեկավարի։ 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել