Կարմիր բերետավորները մուտք են գործել «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ |factor.am|
17:54 - 17 հոկտեմբերի, 2021

Կարմիր բերետավորները մուտք են գործել «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ |factor.am|

factor.am: Կարմիր բերետավորները մուտք են գործել Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ։ Բերետավորների կողմից փակվել է շտաբի մուտքը։

Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնեց, որ 2021 հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ, որի համաձայն՝ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։ Փաստաբանը նաև հայտնեց, որ շտաբում ոչինչ չի հայտնաբերվել։

Հարցին՝ արդյո՞ք դիտավորություն է, փաստաբանը մեկնաբանեց, որ ահազանգը ստացվել է հոկտեմբերի 16-ին, սակայն միայն այսօր՝ ընտրությունների օրն են իրականացնում խուզարկությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել