Նախնական արդյունքներով՝ ՔՊ կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ. Սարուխանյան
14:20 - 18 հոկտեմբերի, 2021

Նախնական արդյունքներով՝ ՔՊ կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ. Սարուխանյան

Նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային խորհրդի նախագահ Կարեն Սարուխանյանը՝ շնորհակալություն հայտնելով կուսակցությանը ձայն տված բոլոր քաղաքացիներին:

Կարեն Սարուխանյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ Գյումրեցիներ

Դե ինչ, կարելի է փաստել, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններն արդեն անցյալում են։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և հավաստիացնել, որ Ձեր տված քվեն պարտավորեցնող է մեր քաղաքական թիմի համար։

Նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ, որը կծառայի Գյումրեցու, մեր քաղաքի շահին։

Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը և ներգրավածություն են ունենալու Գյումրու համայնքի զարգացման պրոցեսում»։

Հիշեցնենք՝ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում տեղի են ունեցել երեկ: Ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 7785 ձայն, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637 ձայն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել