Մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը |armenpress.am|
17:41 - 18 հոկտեմբերի, 2021

Մահացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը |armenpress.am|

armenpress.am: Կյանքի 85-րդ տարում կորոնավիրուսի հետեւանքներից մահացել Է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Այդ մասին  ասվում Է հոկտեմբերի 18-ին նրա ընտանիքի անդամների կողմից տարածված հայտարարության մեջ:

«Գեներալ Քոլին Փաուելը՝ նախկին պետքարտուղարը եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը, այսօր առավոտյան մահացել Է COVID-19-ի հարուցած բարդությունների հետեւանքով»,-նշվում Է հայտարարության մեջ:

Փաուելը 2001-2005 թվականներին պետքարտուղարի պաշտոնն Է զբաղեցրել ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմում, որը հանրապետական Է: 1989-1993 թվականներին Փաուելը եղել Է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը: 1987-1989 թվականներին Փաուելն աշխատել Է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության հարցերով օգնական, նա նույնպես հանրապետական Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել