Հաստատվել է կորոնավիրուսի 1054 նոր դեպք․ մահացել է 37 մարդ
11:15 - 19 հոկտեմբերի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսի 1054 նոր դեպք․ մահացել է 37 մարդ

Հոկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 284 237 դեպք, որոնցից 255 821-ն` առողջացած, 5842-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 339 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 910 201 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 12 933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1054 նոր դեպք (մեկ օրում արված թեստերի 8․14%-ը - խմբ․) : Ունենք 889 առողջացած, մահվան 37 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1235 է»,- ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել