Շոյգուն ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է Իրանի հետ զարգացնել հարաբերությունները ռազմական ոլորտում |tert.am|
19:14 - 19 հոկտեմբերի, 2021

Շոյգուն ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է Իրանի հետ զարգացնել հարաբերությունները ռազմական ոլորտում |tert.am|

tert.am: Ռուսաստանը պատրաստ է պահպանել Իրանի հետ ռազմական համագործակցության դինամիկ ու բազմակողմանի բնույթը: Այս մասին երեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ հանդիպմանը, հայտնում է rg.ru-ն:

«Մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ և բազմակողմանի: Դրա վառ հաստատումը միջազգային ահաբեկչության դեմ մեր համատեղ համատեղ պայքարն է: Մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր ջանքերը` մեր հարաբերությունների զարգացման թափը պահպանելու համար», - ասել է Շոյգուն: 

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը և Իրանն ակտիվորեն հակազդում են Սիրիայում միջազգային ահաբեկչությանը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել