Երևան-Գյումրի ավտոճանապարհին գազել է կողաշրջվել. կան զոհեր և տուժածներ
09:51 - 20 հոկտեմբերի, 2021

Երևան-Գյումրի ավտոճանապարհին գազել է կողաշրջվել. կան զոհեր և տուժածներ

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների կան զոհեր և տուժածներ։

ԱԻՆ-ը թարմացրել է տվյալները․ այս պահին, ըստ նախնական տվյալների, կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, երեքը՝ Աշտարակի ԲԿ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել