Նյու Յորքում ԱՄՆ-ի պահանջով փակվել է Բելառուսի գլխավոր հյուպատոսարանը |azatutyun.am|
12:31 - 20 հոկտեմբերի, 2021

Նյու Յորքում ԱՄՆ-ի պահանջով փակվել է Բելառուսի գլխավոր հյուպատոսարանը |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի վարչապետ Ռոման Հոլովչենկոյի կարգադրությամբ Նյու Յորքում փակվել է Բելառուսի գլխավոր հյուպատոսարանը:

Նախօրեին հյուպատոսարանը հայտնել է, որ փակման կարգադրությունը ստացել է Միացյալ Նահանգների կառավարությունից:

Բելառուսի քաղաքացիները, ովքեր բնակվում են Նյու Յորքում գլխավոր հյուպատոսարանի պատասխանատվության գոտում, այդ թվում՝ Կանադայում, հետայսու իրենց խնդիրներով պետք է դիմեն ԱՄՆ-ում Բելառուսի դեսպանություն:

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ, ինչին ի պատասխան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգը Միացյալ Նահանգներից պահանջել է Մինսկում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների թիվը կրճատել և հասցնել ընդամենը 5-ի: Բացի այդ, Մինսկը չեղարկել է Ջուլի Ֆիշերին Բելառուսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ընդունելու թույլտվությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել