ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ արկածախնդրությունից |tert.am|
12:37 - 20 հոկտեմբերի, 2021

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ արկածախնդրությունից |tert.am|

tert.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ ցանկացած սխալ քայլի կամ ռազմական արկածախնդրության դրսևորումից:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, ՄԱԿ-ի ԱԽ նիստին ուղղված նամակում պաշտոնյան ասել է. «Գրում եմ՝ տեղեկացնելու Իրանի Իսլամական Հանրապետության և նրա խաղաղ միջուկային ծրագրի դեմ Իսրայելի ռեժիմից եկող ևս մեկ սպառնալիքի մասին»:

Ինչպես աղբյուրը նշում է, նման սպառնալիքներից մեկը հնչել է «սիոնիստական ռեժիմի» Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի շուրթերից. «Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունները կշարունակեն կատարելկագործվել, և Իրանի ունակությունները ոչնչացնելուն ուղղված գործողությունները կշարունակվեն տարբեր շրջաններում և ցանկացած պահի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել