Ադրբեջանական կողմը հայտնում է, որ ավելի վաղ ձերբակալված իրանցի վարորդներն այսօր ազատ են արձակվել
10:14 - 21 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ ավելի վաղ ձերբակալված իրանցի վարորդներն այսօր ազատ են արձակվել

Ադրբեջանի Հանրապետության Մաքսային պետական ​​կոմիտեի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել իրանցի վարորդներին ազատ արձակելու վերաբերյալ։

«Հումանիզմի, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական սկզբունքների համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները (Barzegar Haghı Jafar Ghazanfar եւ Norouzı Shahroud Heıdar) հոկտեմբերի 21-ի առավոտյան վերադարձել են իրենց երկիր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էսհան Զահիդովը report.az-ին հայտնել էր, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարների երկու վարորդի են ձերբակալել, որոնք «անօրինական են մուտք գործել Ադրբեջանի տարածք»: 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել