Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է Լոռու մարզում
14:07 - 21 հոկտեմբերի, 2021

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է Լոռու մարզում

Հոկտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:17-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել