Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարությանը։
«1. Զարմացած ենք, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:
2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:
3. Թեման համարում ենք փակված»,-գրել է Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:
Պաշտպանության նախարարությունը, արձագանքելով Թաթոյանի այս հայտարարությանը, հոկտեմբերի 19-ին նշել էր, որ ՄԻՊ-ը ուռճացված տվյալներ է ներկայացնում։
Նախօրեին Արման Թաթոյանը որոշ տվյալներ էր հրապարակել, իչին ի պատասխան այսօր ՊՆ-ն վերահաստատել էր իր պնդումը, ըստ որի ՄՒՊ գրառման մեջ առկա են անճշտություններ։
comment.count (0)