ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը |armenpress.am|
11:22 - 27 հոկտեմբերի, 2021

ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ ԱԺ ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկում Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

Հանձնաժողովին Մանուկյանի թեկնածությունն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Թեկնածուին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Մանուկյանը շնորհակալություն  հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: «Կարծում եմ՝ իմ կենսագրության մեջ չեմ ունեցել որևէ կետ, որն ինձ զերծ պահի այս պաշտոնին հավակնելու համար՝ հաշվի առնելով այն փորձառությունը, որը ես ունեմ: Կարծում եմ, որ որոշակի հավելյալ արժեք կարող եմ ներկայացնել այնպիսի բարձր մասնագիտական կարողություններ ունեցող կառույցին, ինչպիսին Կենտրոնական բանկն է»,-ասաց Մանուկյանը:

Նա կարծում է, որ ընտրության պարագայում կարող է նպաստել ԿԲ ռազմավարության մշակման աշխատանքներին: Մանուկյանը նկատեց՝ ԿԲ կայքում առկա է միայն 2018-2020 թթ ռազմավարությունը: «Եվ տարին ավարտվում է, ենթադրվում է, որ 2021-ը պետք է բաց թողած չլինեինք»,-նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել