Արցախում բուժում է ստանում կորոնավիրուսի 145 վարակակիր. 18 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է
11:35 - 27 հոկտեմբերի, 2021

Արցախում բուժում է ստանում կորոնավիրուսի 145 վարակակիր. 18 մարդու վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբերի 26-ին կատարվել է 169 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 21-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 5-ը՝ ՀՀ քաղաքացի:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Կա 1 մահվան դեպք։ Հիվանդը 68-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, կրծքավանդակի հետին մասի սարկոմա, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարություն:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16057 քաղաքացու հետազոտություն, որից 1763-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել