Թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի չորս դիմում է ստացել |armenpress.am|
16:01 - 27 հոկտեմբերի, 2021

Թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի չորս դիմում է ստացել |armenpress.am|

armenpress.am: Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ-ն ինքնաբացարկի դիմում ստացել է չորս թեկնածուներից:

Ըստ ընտրական օրենսգրքի, հոկտեմբերի 27-ին 14:00-ին լրանում է Գյումրու ավագանու թեկնածուների ինքնաբացարկի ժամանակը: 

Թեկնածուներից 2-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդ որում նրանցից մեկը ՔՊ-ի առաջին համար Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է: Այս մասին տեղեկացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը: «Ինքնաբացարկ է ներկայացրել նաև ՀՀԿ ավագանիների  ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը: Մեկ ինքնաբացարկի դիմում էլ ներկայացվել է «Բալասանյան դաշինք» կուսակցությունից»,- նշեց նա: 

Հոկտեմբերի 28-ին Գյումրու ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների լիազոր ներկայացուցիչները տարածքային ընտրական հանձնաժողովից կստանան իրենց քաղաքական ուժի ավագանիների անվանական մանդատները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել