Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀՄԸՄ-ի մարզադաշտը
20:43 - 27 հոկտեմբերի, 2021

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և ՀՄԸՄ-ի մարզադաշտը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ Հալեպում վերանորոգվում են Ս. Գևորգ եկեղեցին և Հայ մարմնակրթական ընդհանուր միության մարզադաշտը։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Սուրիոյ տագնապէն ետք, Սուրիոյ հայութեան վերականգնումի աշխատանքները միշտ կը մնան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կարեւոր առաջնահերթութիւններէն մէկը: Անցնող տարիներուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր այցելութիւններով եւ այլ աշխատանքներով, ո՛չ միայն քաջալերեց Սուրիոյ հայութեան վերակազմակերպումն ու վերկանգնումը, այլ նաեւ նեցուկ ու մասնակից դարձաւ վերականգնումին նպաստող շարք մը ծրագիրներու իրագործման:

 Այս ծիրէն ներս, Հոլանտայի եկեղեցիներուն կողմէ, Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին ճամբով, Նորին Սրբութիւնը օժանդակութիւն ապահովեց Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի նորոգման: Նորոգման աշխատանքները աւարտած են: Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմին ճամբով շուտով պիտի վերանորոգուի Հալէպի Ս. Գէորգ եկեղեցին, ինչպէս նաեւ Հ.Մ.Ը.Մ.ի մարզադաշտը:

Վեհափառ Հայրապետը կը շարունակէ իր անմիջական աջակցութիւնը ընծայել ո՛չ միայն Հալէպի, այլ՝ Սուրիոյ տարբեր հայահոծ շրջաններու նորոգման ծրագիրներու իրագործման, ինչպէս նաեւ օժանդակութեան աշխատանքներուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել