Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|
12:25 - 29 հոկտեմբերի, 2021

Մենք մեր խոստումը կկատարենք. 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կստեղծվի. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները  քննող հանձնաժողովը ստեղծվելու է, բայց որոշ խնդիրների պատճառով գործընթացը հապաղում է:

«Մենք հապաղել ենք, որպեսզի նրանք իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: Համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին, բայց գործընթացը չի ավարտվել: Ընդդիմադիր մեր 4 գործընկերներից 3-ը ստացել են, 1-ը՝ չի ստացել:

Պարոն Ղազինյանը չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերից և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենա: Մենք հապաղում ենք, որպեսզի ամբողջացնենք, որպեսզի վաղը մեր ընդդիմությունը մեզ չմեղադրի՝ դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք:

Մի քիչ էլ կսպասենք, երևի մեկ շաբաթ: Գուցե պարոն Ղազինյանը, այնուամենայնիվ, կողմնորոշվի՝ ինքը պաշտպանության հանձնաժողովի լիարժեք անդա՞մ է, թե՞ ոչ: Մենք մեր խոստումը կկատարենք, դա անխուսափելիորեն պետք է լինի, որ որևէ շահարկում հնարավոր չլինի իրականացնել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել