Կառավարությունը գաղտնի է պահում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը |civilnet.am|
14:01 - 01 նոյեմբերի, 2021

Կառավարությունը գաղտնի է պահում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրը |civilnet.am|

civilnet.am:Հայաստանի կառավարությունը որոշել է գաղտնի պահել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսի՝ վարչապետի աշխատակազմին նվիրատվության պայմանագիրը։ Նվիրատվությունն իրականացվել էր Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից։ 

Սեպտեմբերի 30-ին Տրոցենկոյի «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որը գրանցված է Մոսկվայում, ձեռք բերեց կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը՝ դրա 25 տոկոսը նվիրելով վարչապետի աշխատակազմին։ Այդ 25 տոկոսը կոմբինատի ընդհանուր բաժնետիրական կապիտալի 15 տոկոսն է։  Հոկտեմբերի 4-ին Սիվիլնեթը դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել նվիրատվության պայմանագիրը։ 

Նոյեմբերի 1-ին կառավարությունը պատասխանել է՝ «նվիրատվությունը կատարվել է համապատասխան պայմանագրի հիման վրա, որը կոմերցիոն, առևտրային բնույթի պայմանագիր է՝ առևտրային գաղտնիք պարունակող, ուստի չի կարող հրապարակվել»։ 

Ըստ ստացված պատասխանի՝ պայմանագրի գաղտնի լինելու դրույթը սահմանված է հենց նվիրատվության պայմանագրի մեջ։ Կառավարությունը նվիրատվության պայմանագիրը թաքցնելուն զուգահեռ նշում է՝ նվիրատվության պայմանագրի հիմնական տվյալները արտացոլված են կառավարության սեպտեմբերի 30-ի թիվ 1613-Ա որոշման մեջ։ Դրանում նվիրատվության պայմանագրի հիմնական պայմանները, սակայն, նշված չեն, միայն տեղեկացվում է, որ «Արդյունաբերական ընկերություն»-ը ձեռք է բերել ԶՊՄԿ-ի 60 տոկոսն ու դրա 15 տոկոսը նվիրել է կառավարությանը, իսկ կառավարությունն էլ ընդունում է այն ու բաժնետոմսերի կառավարումը վերապահում վարչապետի աշխատակազմին։ 

Շարունակությունը՝ civilnet.am-ում

 

Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել