Փորձում ենք մոնիտորինգի միջոցով որակական հատկանիշների ամփոփիչ տվյալներ հավաքել․ Վահագն Խաչատրյան
14:19 - 02 նոյեմբերի, 2021

Փորձում ենք մոնիտորինգի միջոցով որակական հատկանիշների ամփոփիչ տվյալներ հավաքել․ Վահագն Խաչատրյան

Մենք փորձում ենք մոնիտորինգի միջոցով որակական հատկանիշների ամփոփիչ տվյալներ հավաքել։ Այս մասին այսօր՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին՝ 2022թ․-ի պետական բյուջեի քննարկման ընթացքում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։

«Այն մարդիկ, ովքեր մեր կողմից իրականացվող կրթական ծրագրերով անցել են, հիմա իրենց հետ խումբ է աշխատում՝ պարզելու, թե ինչքանով են իրենք այդ նոր ստացած գիտելիքները կամ կրթական ծրագրերը օգտագործել, աշխատանքի ընդունվել են, թե ոչ, օգտագործում են, թե ոչ»։

Վահագն Խաչտրյանը հավելեց նաև՝ որակական հատկանիշների գնահատման խնդիր կա նաև ստարտափների դեպքում․ «Նեղ մասնագիտական բանավեճ կա, թե այսքան գումար, որ հատկացնում ենք, (բավականին տպավորիչ գումարներ ենք հատկացնում ստարտափներին), այդ մարդիկ ի վերջո կարողանում են իրենց նպատակին հասնել, թե ոչ»։

Խաչատրյանը հավելեց նաև, որ տիեզերական գործունեությամբ զբաղվելու նպատակ ունեն․  «Ցուցահանդեսների մասնակցությունը մենք նաև բովանդակությամբ ենք փոխում։ Եթե նախկինում սրանք ուղված էին պաշտպանական նկատառումներն, հիմա մենք մի քիչ ավելի փոխում ենք, որովհետև նաև մեր տեսադաշտն էլ է փոխվում։ Այս տարի մենք սկսում ենք զբաղվել տիեզերական գործունեությամբ։ Անցյալ տարի Ազգային ժողովում ընդունված օրենքների պահանջներից մեկն էր, որ պետք է մինչև տարեվերջ ունենանք տիեզերական գործունեության ռազմավարություն։ Այդ ռազմավարության շրջանակներում և ցուցահանդեսներին ակտիվ մասնակցության արդյունքում փորձում ենք նաև կառույցը ակտիվացնել։ Այստեղ կարելի է ասել՝ նախատեսում ենք ստեղծել տիեզերական հետազոտությունների կենտրոն»։

Հիշեցնենք՝ անցած տարվա մարտին ԱԺ-ն ընդունել էր «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորում է ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել