Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական սահմանների մոտ տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող |tert.am|
12:01 - 03 նոյեմբերի, 2021

Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական սահմանների մոտ տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող |tert.am|

tert.am: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող, գրում է pravda.com.ua-ն։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևում է իրավիճակին Ռուսաստանի Դաշնության հետ Ուկրաինայի պետական սահմանի մոտ և Ղրիմի և Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների ժամանակավոր օկուպացված տարածքներում։

Ուկրաինայի հետախուզական գործակալությունների տրամադրած փաստերն իրենց հաստատումն են գտնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման մեջ։

Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերի սկզբի դրությամբ մեր սահմանի մոտ և Ռուսաստանի Դաշնության ժամանակավոր օկուպացված տարածքներում կենտրոնացած է զորքերի (ուժերի) խմբավորում՝ մոտ 90 000 մարդ ընդհանուր թվով»,-ասվում է ՊՆ հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել