ՊՆ-ն հայ զինվորականների շրջափակման  և ռուս սահմանապահների միջնորդությամբ ազատ արձակվելու առնչությամբ ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ
18:52 - 10 նոյեմբերի, 2021

ՊՆ-ն հայ զինվորականների շրջափակման և ռուս սահմանապահների միջնորդությամբ ազատ արձակվելու առնչությամբ ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։

Այնուհետև Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հաղորդագրությամբ՝ պնդելով, որ հայ զինծառայողները փորձել են վերահսկողության տակ առնել ադրբեջանական կողմում գտնվող միջդիրքային ճանապարհը, ինչից հետո Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատներից մեկը հայ զինվորականների 60 հոգանոց մի խումբ փաստացի շրջափակման մեջ է առել․

«Դրանից հետո հայկական կողմը դիմել է ռուս սահմանապահներին և վերջիններիս՝ ադրբեջանական հրամանատարությանն ուղղված դիմումից հետո հայերին թույլ են տվել հեռանալ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ 

Infocom-ը փորձեց ևս մեկ անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզաբանում ստանալ, սակայն ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom-ի հարցին, թե ինչ մեկնաբանություն ունի պաշտպանական գերատեսչությունն այս հայտարարության առնչությամբ, պատասխանեցին, որ Նախարարությունն ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել