Հայտնի է 4 վիրավորի մասին․ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել․ ՀՀ ՊՆ
15:51 - 16 նոյեմբերի, 2021

Հայտնի է 4 վիրավորի մասին․ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել․ ՀՀ ՊՆ

Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում էական փոփոխություններ չի կրել։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Հակառակորդն ունի զրահատեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել