factor.am: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, թե, իբրև, Բաքվում համոզված են, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա և պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել։
«Ադրբեջանն իր պատրաստակամությունն է հայտնում Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում նաև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, որը կապահովի կայուն խաղաղություն, զարգացում ու առաջընթաց»,- ասել է նա։ Ադրբեջանը սրա հետ մեկտեղ սահմանին տիրող իրավիճակն անվանել է «Հայաստանի վտանգավոր ռևանշիստական գաղափար»։
«Ադրբեջանը համոզված է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության հարգման վրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- հայտարարել է Յաշար Ալիևը։
comment.count (0)