Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին ու դեսպանության պաշտպանության հարցերով կցորդին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր
14:53 - 23 նոյեմբերի, 2021

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին ու դեսպանության պաշտպանության հարցերով կցորդին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել