Ռուսաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» ենթատեսակով վարակման դեպքեր են գրանցվել
18:21 - 28 նոյեմբերի, 2021

Ռուսաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» ենթատեսակով վարակման դեպքեր են գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսի նոր հայտնաբերված «Օմիկրոն» ենթատեսակով վարակման դեպքեր են գրանցվել։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։

Ըստ ռուս պաշտոնյա Վլադիմիր Կրուգլիի՝ դրա տարածման աղբյուրը կարող են լինել ռուս զբոսաշրջիկները, որոնք այցելել էին Եգիպտոս։

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 27-ին, ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի՝ «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)՝ սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող: «B.1.1.529» վիրուսը մի շարք մուտացիաների արդյունքում կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցի պարունակության վրա, իսկ նման փոփոխությամբ ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։

ԱՀԿ-ն նաև նշել է, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, քան իր նախորդները, ինչի մասին վկայում է Հարավային Աֆրիկայի փորձը: Հետևաբար, նոր շտամը կարող է վարակել  ավելի շատ մարդկանց՝ ներառյալ նրանց, ովքեր ապաքինվել են այլ շտամներից: [ՀՀ ԱՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել