Հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի վայրեր կարող են մուտք գործել միայն ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստված լինելու դեպքում. նախագիծ |1lurer.am|
13:40 - 29 նոյեմբերի, 2021

Հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի վայրեր կարող են մուտք գործել միայն ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստված լինելու դեպքում. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Հունվարի 1-ից նախատեսվում են կորոնավիրուսի կանխարգելմանը նպաստող միջոցառումներ։ Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ հարցը ոչ միայն քննարկվում է, այլև նախագծի տեսք ունի։

«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքում կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացրած լինելու դեպքում։

Սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց մենք նժարի վրա ենք դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ»,- ասաց Ավանեսյանը։ 

Ավանեսյանը նշեց, որ ակտիվորեն տարվում է պատվաստումները խթանող քաղաքականություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել