Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում
11:37 - 30 նոյեմբերի, 2021

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում

Կորոնավիրուսի նոր «օմիկրոն» ենթատեսակով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել Ճապոնիայում՝ Տոկիոյի Նարիտա օդանավակայանում։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտնել է Kyodo գործակալությունը։

Խոսքը 30-ից 40 տարեկան մի տղամարդու մասին է, որը Ճապոնիա էր վերադառնում Նամիբիայից: Սահմանը հատելիս նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, և նա մեկուսացվել է։ Դրանից հետո բժիշկները լրացուցիչ թեստ են կատարել «օմիկրոն» ենթատեսակի առկայության համար, ինչը տվել է դրական արդյունք։

Նշենք, որ Ճապոնիան այսօրվանից չեղարկում է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել