Վարորդը փորձել է գումար դնել պարեկի գրպանն արձանագրություն չկազմելու համար
15:03 - 30 նոյեմբերի, 2021

Վարորդը փորձել է գումար դնել պարեկի գրպանն արձանագրություն չկազմելու համար

Երևանում իրավախախտում կատարած վարորդը փորձել է գումար դնել պարեկի գրպանն արձանագրություն չկազմելու համար: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ քաղաքացին բերման է ենթարկվել:

«Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Սեբաստիայի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում նկատել են «Միցուբիշի» մակնիշի մեքենա, որի դիմապակին թաղանթապատ է եղել, բացի այդ՝ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Պարեկները ցանկացել են արձանագրություն կազմել Երևանի 24-ամյա վարորդի նկատմամբ։ Այդ ընթացքում նա, արձանագրություն չկազմելու նպատակով, պարեկներից մեկի գրպանում փող է դրել։ Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Երևան քաղաքի վարչություն՝ հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու համար։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել