Վիեննայում վերսկսվել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հերթական փուլը
 |1lurer.am|
18:42 - 30 նոյեմբերի, 2021

Վիեննայում վերսկսվել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հերթական փուլը |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսվել են Իրանի միջուկային ծրագրի վերականգնման հարցով բանակցությունները: Դրանց նպատակը 2015 թ. ստորագրված միջուկային համաձայնության վերականգնումն է, որի իրականացումը դադարեցվել էր Դոնալդ Թրամփի որոշմամբ, երբ  ԱՄՆ-ը դուրս էր եկել համաձայնագրից:

Բանակցությունների այս փուլին Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չունի, սակայն ակտիվորեն ներգրավված է դիվանագիտական խողովակներով:

Նիստի մասնակիցներն ընդհանուր առմամբ դրական են գնահատել հանդիպումը: «Ակնհայտ է, որ կա խնդրով զբաղվելու կամք, բոլոր պատվիրակությունները ցանկանում են հասկանալ Իրանի տեսակետը։ Իրանն էլ է ցանկանում ներգրավվել բանակցություններում և վերականգնել միջուկային համաձայնությունը»,- ասել է Եվրամիության բանագնաց Էնրիկե Մորան:

Վիեննայի հանդիպմանը դրական գնահատական է տվել նաև Իրանի պատվիրակը:

«4+1 խմբի երկրներն ընդունել են Իրանի պահանջը և համաձայնել, որ պետք է ուշադրություն դարձնել ԱՄՆ ապօրինի պատժամիջոցների հարցին: Եվ միայն դրանից հետո է հնարավոր քննարկել մնացած հարցերը»,- ասել է Իրանի բանագնաց Ալի Բաղերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել