ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի դերը

 |armenpress.am|
15:29 - 01 դեկտեմբերի, 2021

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի դերը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան օգտակար է գնահատում ԵԱՀԿ-ի դերը Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում:

Այս մասին ասված է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին ընդառաջ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Մենք կարծում ենք, որ ցանկացած հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական և դիվանագիտական խաղաղ մեթոդներով, սահմանված ձևաչափերի շրջանակներում հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ և շահերը հաշվի առնելով»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել