ԿԳՄՍՆ-ում ստորագրվել է Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի վերանորոգման համար դրամաշնորհային ծրագրիը
18:52 - 01 դեկտեմբերի, 2021

ԿԳՄՍՆ-ում ստորագրվել է Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի վերանորոգման համար դրամաշնորհային ծրագրիը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի» 90181 ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությունը՝ Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի համար դրամաշնորհային աջակցության շրջանակում: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիմայի և Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանի միջև։ Արարողությանը ներկա են եղել նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ պարոն Արկադի Պապոյանը և Էջմիածնի քաղաքապետի տեղակալ պարոն Մհեր Մկրտչյանը։

Ծրագրի նպատակն է բարելավել Էջմիածնի թիվ 13 մանկապարտեզի երեխաների և ուսուցիչների ուսումնական և աշխատանքային միջավայրը՝ վերանորոգելով մանկապարտեզի երկու մասնաշենքերի դասասենյակները, մարզադահլիճը, միջոցառումների սրահը, զուգարանները, խոհանոցը և պատշգամբները: Արդյունքում ավելի քան 420 երեխաներ և ուսուցիչներ կօգտվեն մանկապարտեզի բարելավված պայմաններից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել