Դեկտեմբերի 1-ին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
«Վերահսկողություն է կատարվել 27 օբյեկտում, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություն է կազմվել միայն մեկ տնտեսավարողի մոտ:
Դեկտեմբերի 1-ին և 2-ին ՍԱՏՄ Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Ջերմուկ և Վայք քաղաքների 12 կազմակերպություններում՝ ստուգելու covid19-ի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանումը:
Խախտումներ չեն հայտնաբերվել:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)