«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախընտրական չարաշահումների մասին։
«1. ՔՊ-ի համար չարաշահվում է Վայքի համայնքային մեդիա ռեսուրսը,
2. Վայքում ՔՊ-ականները քրեորեն արգելված բարեգործություն են անում։
Քիչ անց Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով հանցագործության մասին հաղորդումը կուղարկվի իրավապահներին»,-ասվում է գրառման մեջ։
comment.count (0)