Սպիտակ համայնքի 22/21 ընտրատեղամասում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 82 քաղաքացի |1lurer.am|
11:41 - 05 դեկտեմբերի, 2021

Սպիտակ համայնքի 22/21 ընտրատեղամասում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 82 քաղաքացի |1lurer.am|

1lurer.am:  Լոռու մարզի Սպիտակ համայնքի 22/21 ընտրատեղամասում ընդհանուր առմամբ գրանցված է 1507 ընտրող։

Ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 82 քաղաքացի։

Սպիտակում, հիշեցնենք, ընտրապայքարին մասնակցում է քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք», «Հայրենիք» և ՀՅԴ։

ՔՊ֊ի ընտրացուցակը գլխավորում է Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, «Իմ հզոր համայնքի» ընտրական ցուցակի առաջին համարը ՀՀԿ֊ական նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանն է, «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Կարեն Թեմուրյանը, Իսկ ՀՅԴ-ինը՝ Սասուն Ասատրյանը։

Սպիտակում 31 ընտրատեղամաս կա։

ՏԸՀ նախագահ Մկրտիչ Ավետիսյանը «Լուրերի» թղթակցին հայտնել է՝ ժամը 11.00֊ի դրությամբ բոլոր տեղամասերում ընտրական գործընթացն ընթացել է բնականոն հունով և որևէ ահազանգ չի ստացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել