Թալինում ավագանու թեկնածուն շրջում է ընտրատեղամասում |hetq.am|
12:12 - 05 դեկտեմբերի, 2021

Թալինում ավագանու թեկնածուն շրջում է ընտրատեղամասում |hetq.am|

Գլխավոր նկարը՝ hetq.am-ի

hetq.am: Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ գրանցված թեկնածուներից մեկը շրջում էր ընտրատեղամասում։

Թալին քաղաքում գտնվող 18/2 ընտրական տեղամաս ժամը 10:50-ի սահմաններում մուտք գործեց ավագանու ընտրություններին մասնակցող «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համար, անկուսակցական Տիգրան Հարությունյանը։ Նա ողջունեց հանձնաժողովի անդամներին, ապա շրջեց ընդարձակ տեղամասում։ Տիգրան Հարությունյանը մի պահ զրույցի բռնվեց տեղամասային հանձնաժողովի նախագահ Գարիկ Խլոյանի հետ։ Երբ լուսանկարեցինք ավագանու թեկնածուին և հանձնաժողովի նախագահին, Տիգրան Հարությունյանը գրպանից հանեց ավագանու թեկնածուի վկայականը և փորձեց այն ամրացնել հագուստին։ Շատ չանցած՝ նա լքեց տեղամասը։

18/2 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գարիկ Խլոյանն ասեց, որ թեկնածուին զգուշացրել է, որ պետք է դուրս գա տեղամասից։ Ըստ Խլոյանի՝ թեկնածուն ավելի վաղ ընտրել էր 18/2 տեղամասում, իսկ թե ինչու էր նորից եկել՝ չգիտի։ Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ ավագանու թեկնածուներն իրավունք չունեն գտնվելու տեղամասում, ապա հավելեց, որ ոչ բոլոր թեկնածուներին են դեմքով ճանաչում։

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը մասնակցում 4 քաղաքական ուժ։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք» «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել