Մեծ Բրիտանիան հայտնում է կորոնավիրուսի օմիկրոն շտամով պայմանավորված մահվան դեպքի մասին|armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով՝ օմիկրոնով պայմանավորված մահվան դեպք: «Deutsche Welle» -ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

«Ցավոք, օմիկրոնն իր ազդեցությունն է թողնում հոսպիտալացումների վրա: Ցավոք, նաև հաստատվել է այն, որ մահացել է կորոնավիրուսով վարակված մեկ անձ, ում մոտ հաստատվել էր օմիկրոն շտամը»,-նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:  

Լրատվամիջոցը հայտնում է, որ օմիկրոն շտամով պայմանավորված աշխարհում առաջին մահվան դեպքի մասին հայտնում է Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսի նոր շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 60-ից ավելի երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել և նշել, որ տարածվածության ռիսկը բավական բարձր է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով