ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմարդյունաբերության վերաբերյալ գիտաժողով
22:18 - 21 դեկտեմբերի, 2021

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է ռազմարդյունաբերության վերաբերյալ գիտաժողով

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «Հայկական ռազմարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով III հանրապետական գիտաժողովը:

ՊԱՀՀ ռազմավարական խաղերի և մոդելավորման խմբի կողմից կազմակերպված գիտաժողովի հիմնական նպատակն էր անկաշկանդ գիտական քննարկման հարթակ տրամադրել ոլորտի զարգացման հեռանկարով շահագրգիռ բոլոր կողմերին՝ պետական կառավարման մարմիններին, գիտնականներին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին՝ ժամանակակից պատերազմների բնույթի պահանջներին համապատասխանող ռազմարդյունաբերության հնարավորությունների քննարկման, առկա խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման ուղիների որոնման համար։

Գիտաժողովին մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի ներկայացուցիչներ, ՊԱՀՀ ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի և «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառողներ, հյուրեր:

Գիտաժողովի ընթացքում համակողմանիորեն վերլուծվել և գնահատվել են ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխությամբ պայմանավորված նոր իրողությունները, ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման միտումներն ու տնտեսական հնարավորությունները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել