Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը |armenpress.am|
10:02 - 05 հունվարի, 2022

Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին ընդունեց կառավարության հրաժարականը, որը կշարունակի կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը:

Այդ մասին ասված է պետության ղեկավարի հրամանագրում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածին համապատասխան որոշում եմ. ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

Ղազախստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարել Ալիխան Ասխանի Սմայիլովին»,- ասված է փաստաթղթում:

Այնտեղ նաեւ նշված է, որ կառավարության անդամները կշարունակեն կատարել իրեց պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել